Օբաման խոստացել է Թուրքիային օգնել պատասխանատվության ենթարկել հեղաշրջման փորձի մասնակիցներին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է օգնել Թուրքիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին, հայտնում է AFP-ն:
«Մենք կհետևենք այն բանին, որպեսզի նրանք, որոնք ձեռնարկել են այդ գործողությունները, ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի հետ հանդիմանը:
Էրդողանը, իր հերթին, հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ին փոխանցել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին վերաբերող նոր նյութեր, որին Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման նոր փորձի մեջ:
«Մենք նոր տեղեկություն կփոխանցենք ԱՄՆ-ին»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:
Բացի այդ՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան պետք է ընդհանուր մոտեցում մշակեն այն հարցի նկատմամբ, թե որ կազմակերպությունները պետք է համարել ահաբեկչական:
Օբամայի և Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել G20-ի շրջանակում՝ Չինաստանի Հանչժոուի գագաթաժողովում:
Դրանք եղել են Օբամայի և Էրդողանի առաջին անձնական բանակցությունները Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից ի վեր: