«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի դաշնությանն անհապաղ դադարեցնել հարձակումները սիրիական ընդդիմության ու խաղաղ քաղաքացիների վրա ու ուժերը կենտրոնացնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատերազմի և խաղաղության միջև, խրամատներում օրերը հաջորդում են միմյանց՝ առանց հակամարտության խաղաղ կարգավորման որևէ հեռանկարի: Բանակցություններում առաջընթաց չկա:
Ուկրաինան Ռուսաստանից պահանջել է 30 մլն դոլար Ղրիմ թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախարար Սերգեյ Պետուխովը:
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) տնօրեն, քարտուղար Թոմաս Մարքըրթի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կմասնակցի վերոնշյալ հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 23-24-ը:
Դե, իհարկե, արդարությունը հաղթել է, պարտվել է արդարադատությունը: Բանն այն է, որ արդարությունն, իհարկե, շատ հարաբերական հասկացություն է: Թվում է, որ արդար է, երբ օրենքը խախտողը պատժվում է: Մյուս կողմից՝ Սուրիկ Խաչատրյանի որդին հո միակ օրենքը խախտողը չէ Հայաստանի իշխանական համակարգում:
Ադրբեջանն ու Եվրամիությունը միմյանց կարիք ունեն ու որոշ ժամանակ անց երկու երկրների հարաբերությունները կվերականգնվեն:
Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկի ՝ Ահմեդ Հաքանի հանդեպ կիրառված ֆիզիկական բռնության դեպքը շարունակվում է քննարկվել թուրքական մամուլում: Նշվում է, որ Ստամբուլում ցույցեր են նախապատրաստվում` ի պաշտպանություն Hürriyet թերթի նախկին լրագրողի, որի վրա օրեր առաջ հարձակվել են իր տան դիմաց, երբ լրագրողը վերադառնալիս է եղել CNNTürk-ի նկարահանումներից:
Նախագահ Սարգսյանն ասաց նաեւ, թե կարող է կանխատեսել, թե ով հավանաբար կդառնա Հայաստանի Հանրապետության հաջորդ ղեկավարը, սակայն այդ մարդու անունն առայժմ չի տա մի շարք պատճառներով:
Որեւէ երկրում (կամ երկրի որեւէ մարզում) բողոքողների, դժգոհների բացակայությունը այդ երկրի բարվոք վիճակի վկայությունը չէ: Հակառակ դեպքում ամենաբարվոք երկիրը կարելի է համարել Հյուսիսային Կորեան, քանի որ Կիմ Չեն Ինից ոչ ոք չի բողոքում, հակառակը՝ շատ են սիրում, եթե մեռնի, հոնգուր-հոնգուր լաց կլինեն: Բայց այստեղից հնարավոր չէ հետեւություն անել, որ այդ լիդերը «լավ է նայում» իր ժողովրդին, եւ բոլորը նրանից գոհ են:
Տրամաբանական հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունի Հայաստանը մի անվտանգության համակարգում, որտեղ նշյալ կառույցին չանդամակցող Ադրբեջանի շահերը, ինչպես երեւում է, ավելի հետեւողականորեն են պաշտպանվում, քան Հայաստանինը։ Եվ առհասարակ՝ ո՞ւմ են պետք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրաթյան-2015» խորագիրը կամ այլ խորագրեր կրող զորավարժությունները։ Ի՞նչ արժեք ունեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ու նրա տեղակալի հայտարարություններն այն մասին, թե ինչ կարող է անել ՀԱՊԿ-ը՝ «եթե հարկ լինի»։
3 մարդ է սպանվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ինգլիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հանցագործն ինքնասպան է եղել, հայտնում է Fox 13 հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Սպիտակ տունը կոչ է արել Ռուսաստանին ավելի ճշգրիտ ուղղել իր ավիահարվածները Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ու հայտնել, որ երկու երկրների միջև բանակցությունները վերաբերել են առաջին հերթին ամերիկացի օդաչուների անվտանգությանը:
Քանի որ խոր անհայտություն ու անորոշության է, բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորի վրա «բոչկա են գլորում»՝ պատգամավորից մինչև ընտրովի ու նշանակովի պաշտոններ։ Առավել քիչ հավակնոտ ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում կարծիք են հայտնում, որ Սերժ Ազատիչը պետք է մի բան մտածի, «ջնջի, նոր տողից սկսի, քանի որ այսպիսի թիմով որևէ բանի հասնել հնարավոր չէ»»
Berkshire Hathaway հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը գնահատվում է 62 մլրդ դոլար, ըստ Forbes-ի վարկածի, ճանաչվել է ԱՄՆ ամենաշռայլ բարեգործ:
Մենք ակնկալում ենք, որ Վեհաժողովի բոլոր պատվիրակները պատրաստ կլինեն ժողովուրդների երկխոսության, փոխադարձ վստահության հաստատման: Որպես 5 երեխաների մայր, կցանկանայի հիշեցնել՝ բոլորս պատասխանատու ենք մեր զավակների և ապագա սերնդի առաջ, եկեք մտածենք այս խնդրի շուրջ:
Եվրոպան, որն այսօր բախվել է բազմահազար փախստականների ծանր խնդրին, փորձում է պատվով դուրս գալ և իրականացնում է օրենքով սահմանված բոլոր միջոցառումները, իսկ «օրենք» հասկացությունը խորթ է Ադրբեջանի համար: Նախքան Եվրոպային և եվրոպական արժեքների վրա ցեխ շպրտելը՝ Իլհամ Ալիևը ճիշտ կաներ բարելավեր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով փախստական դարձած իր ժողովրդի պայմանները, այլ ոչ թե նրանց պահեր որպես սեփական քաղաքականության գերի:
Նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներն ու իրավիճակը տարածաշրջանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրվելու, որի ընթացքում ՀՀԿ-ականները քննարկելու են երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայի օրակարգի, մասնավորապես նոր Սահմանադրության նախագծի քվեարկության հարցը:
ԱՄՆ Օրեգոն նահանգում սպանվել է 15 մարդ, ավելի քան 15-ը ստացել են վնասվածքներ:
Ա. Բադալյանը նշեց, որ միջազգային մակարդակով հարց լուծողների համար այսօր թիվ մեկ խնդիրը, ինչպես ցույց տվեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների ելույթները, հանդիսանում է Սիրիան և անգամ Ուկրաինան, որտեղ վերջերս շատ կատաղի մարտեր էին ընթանում, այլևս առաջնային չէ:
Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունը սկսի ուղիներ մտածել Եվրասիական միությունից դուրս գալու մասին, այլապես ինչ-որ պահի Հայաստանին դուրս կհրավիրեն այնտեղից, և ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության պայմանագիրն իրենց հետ Երևան կբերեն ՀԱՊԿ խաղաղապահները: Լեռնային Ղարաբաղ ուղևորվելու ճանապարհին, բնականաբար:
Եթե Իրաքի իշխանությունները դիմեն Ռուսաստանին՝ խնդրելով անցկացնել ՌԴ ռազմաօդային ուժերի օպերացիա ԴԱԻՇ-ի դեմ Իրաքի տարածքում, Մոսկվան կդիտարկի նման միջոցառումների քաղաքական ու ռազմական նպատակահարմարությունը, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների ու սպառնալիքների բաժնի տնօրեն Իլյա Ռոգաչևը:
Իրանն ու Լիբանանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորումը մտադիր է ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում, Reuters-ին հայտնել են իր աղբյուրները:
Թուրքիան կշարունակի փախստականների ընդունել Սիրիայից ու Իրաքից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ֆրանսիան հանդես է եկել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին, եթե Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատից «նորմանդյան քառյակի» գագաթաժողովի նախօրեին, որը տեղի կունենա Փարիզում հոկտեմբերի 2-ին:
Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը հայտարարել է, որ երկրում դիտվում է ինքնասպանությունների թվի աճ:
ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ ռուսական ավիացիան անցած գիշեր հարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի 4 օբյեկտների:
Եթե բանակցությունները չհանգեցնեն Հայաստանի Զինված ուժերի դուրսբերմանը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, Բաքուն ստիպված կլինի ուժ կիրառել իր հողերն ազատագրելու համար, ինչը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով:
«Իլհամ Ալիևն ասելիք չունի նաև Արևմուտքին, նա չի կարող ժխտել ո՛չ քաղբանտարկյալների ու քաղաքացիական ակտիվիստների հալածանքները, ո՛չ էլ հոխորտալ, որ Արևմուտքն ուտում է խավիարը ու ուրանում: Հնարավոր հանդիպումներից հերթական անգամ խույս տալու և միջազգային հանրությունից ագրեսորի իր պահվածքը թաքցնել չկարողանալու նրա փորձերն ակնհայտ են: Մենք ունենք այս վայրենի հարևանը, ցավոք, հարևաններին չեն ընտրում, բայց և որպես միջազգային մեծ ընտանիքի անդամ և միջազգային բոլոր նորմերին համարժեք գործող պետություն՝ ՀՀ-ն ունի բոլոր իրավունքները՝ դիմելու եվրոպական բոլոր կառույցներին, բոլորին՝ անխտիր, և պահանջելու, որ վերջ տան երկակի ստանդարտներին, ոչինչ չտվող ռևերանսներին, և այլևս անցնեն գործի՝ թողնելով դիվանագիտական բառապաշարը, երբ հրանոթներն են կրակում խաղաղ բնակչության վրա»:
Սիրիայում ռուսական զորքերը երեկվա ավիահարվածներից հետո թիրախ են դարձել իսլամիստական «Ան-Նուսրա ճակատ» խմբավորման անդամների համար, որը հայտարարել է, որ 1 միլիոն սիրիական լիրա կվճարի յուրաքանչյուր պատանդ վերցված ռուս զինծառայողի համար: