Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Գերմանիա և Սլովակիա

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը աշխատանքային այցելությամբ կգտնվի Գերմանիայում՝ մասնակցելու Պոտսդամում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Այնուհետև՝ սեպտեմբերի 2-3-ին կայցելի Բրատիսլավա՝ մասնակցելու Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Տեսանյութեր

Լրահոս