Ուզբեկստանում չեղյալ են հայտարարվել Անկախության օրվա առիթով հանդիսությունները
Ուզբեկստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել սեպտեմբերի 1-ին հանրապետությունում պլանավորված հանդիսությունները` նվիրված Անկախության օրվան: Այս մասին հայտնում է BBC O’zbek-ը` վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրին:
Նման որոշման պատճառն աղբյուրը չի անվանել: Տեղեկություններ այն մասին, թե արդյոք նման միջոցառումները կապված են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի շտապ հոսպիտալացման հետ, պարբերականը չունի:
Օգոստոսի 27-ին 78-ամյա Քարիմովը հոսպիտալացվել էր գլխուղեղի արնազեղման պատճառով:
Ուզբեկստանի ընդդիմությունը հայտնել է, որ Քարիմովը կորցրել է գիտակցությունը բանկետի ժամանակ, որտեղ «չափից շատ օղի և սպիրտային խմիչքներ է օգտագործել»:
Ուզբեկստանի նախագահը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Երկուշաբթի երեկոյան «Ֆերգանա» պարբերականը հայտնեց, որ նա երեկ մահացել է կաթվածի հետևանքով:
Պաշտոնապես Քարիմովի մահվան փաստը չի հաստատվել: