Բաժիններ՝

Եմենում հակամարտության զոհերի թիվը հասել է 10 հազարի

Եմենում հակամարտության զոհերի թիվը գրեթե հասել է 10 հազար մարդու, հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերով կոորդինատորին:

2014 թվականից Եմենում զինված հակամարտություն է ընթանում, որին մի կողմից մասնակցում են շիական «Անսար Ալլա» շարժման ապստամ հուսիթները և նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ բանակի մի մասը, մյուս կողմից` կառավարական զորքերն ու ընդդիմությունը, որոնք հավատարիմ են նախագահ Աբդ Ռաբ Մանսուր Հադին:

Արաբական երկրների կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ռազմական գործողություններ է վարում Եմենի իշխանությունների կողմից 2015-ի մարտից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս