Լիբանանում իսրայելական hարվածի հետևանքով 12 մարդ է զոhվել
Բեկաայի հովտի արևմուտքում գտնվող Մաշղարա բնակավայրին իսրայելական հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել․ զոհերի թիվը 12 է: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է լիբանանյան շտապօգնության ծառայության աղբյուրը։
«Երեկոյան և գիշերը Մաշղարայում ավերված տների փլատակների մաքրման ընթացքում հայտնաբերվել են 12 մարդու մարմիններ, նրանք բոլորը խաղաղ քաղաքացիներ են, կան նաև զգալի թվով վիրավորներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի խոսքով՝ փրկարարները վաղ առավոտյան դեռ շարունակում էին որոնողափրկարարական աշխատանքները, ուստի զոհերի և վիրավորների վերջնական թիվը դեռևս չի հայտարարվել։
Ռազմադաշտային աղբյուրն ավելի վաղ ՌԻԱ Նովոստի-ին հայտնել էր, որ իսրայելական ավիացիան երկուշաբթի երեկոյան վեց զանգվածային հարված է հասցրել Բեկաայի հովտի արևմուտքում գտնվող Մաշղարա բնակավայրին։



