Բաժիններ՝

Ցուկերբերգը Հռոմի պապին ԱԹՍ է նվիրել

Հռոմի Ֆրանցիսկոս պապն օգոստոսի 29-ին ընդունել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին լրագրողներին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկը: Հանդիպմանը Ցուկերբերգը Հռոմի պապին անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է նվիրել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Միլիարդատերը Ֆրանցիսկոս պապին նվիրել է արևային մարտկոցներով աշխատող Aquila ԱԹՍ, որը, ինչպես հուսով են Facebook-ում, ժամանակի հետ կօգնի զարգացող երկրներին ապահովել համացանցով:

«Դա հանդիպում էր, որը ես երբեք չեմ մոռանա: Միանգամից զգացվում է Հռոմի պապի ջերմությունն ու բարությունը և նրա խորը ձգտումը` օգնել մարդկանց»,- ասել է Ցուկերբերգը:

Ցուկերբերգը քահանայապետի մոտ էր գնացել իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ:

Ինչպես սպասվում է, ավելի ուշ Ցուկերբերգը օնլայն ռեժիմում կպատասխանի Հռոմի պապի հետ հանդիպման վերաբերյալ հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս