ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտ են Սիրիայում իրավիճակի վերաբերյալ համաձայնությանը, հայտնում է Bloomberg-ը:
Ռուսաստանը պատրաստ Է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ, թեեւ երկու թեկնածուներն էլ՝ թե՛ Հիլարի Քլինթոնը, թե՛ Դոնալդ Թրամփը, ընտրություններից առաջ լավ օրինակ չեն տալիս: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«25 տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը հստակ գիտակցեց, որ ինքը տեր է կայացրած որոշմանը, այսինքն՝ որպես պետություն՝ Արցախը կայացել է՝ պետությանը բնորոշ իր բոլոր ատրիբուտներով: Վերջին ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է այսօր էլ ցանկացած արկածախնդրություն ետ մղելու և ավելի ամրացնելու դիրքերը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է զբաղվել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին Ռուսաստան մուտք գործելու արգելանքի հարցով:
Գերմանիայի դաշնային կառավարությունը հերքել է Spiegel պարբերականի տարածած տեղեկությունը, թե իրենք պատրաստվում են պաշտոնական հայտարարություն անել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հեռու մնալու վերաբերյալ:
Շոտլանդիան սկսում է լայնամասշտաբ քննարկումներ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը:
Հայաստանի զինված ուժերի դասալիք զինծառայող է ձերբակալվել Տոբոլսկում, հայտարարել է Տյումենի մարզի դատախազությունը, հայտնում է RIA Novosti-ն:
«Կարծես թե ապրիլյան պատերազմից հետո մի պահ ակտիվացել է, բայց դա կապված է եղել իրադրության կայունացման հետ: Այս պահին ընթանում են որոշակի խորհրդատվություններ, և ես կարծում եմ, որ կողմերը ճշտում են իրենց դիրքորոշումները, ընդհանուր առմամբ, կարծես թե, քաղաքական իրավիճակը, բայց վստահ եմ՝ դա միայն ղարաբաղյան խնդրի հետ չի կապված», – ասաց Ղուլյանը:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային ավիափոխադրումների արգելքի չեղյալ հայտարարումից հետո Royal Flight ավիաընկերությունը Ռուսաստանից ռուս զբոսաշրջիկներին կհասցնի Անթալիա, RIA Novosti-ին հայտնել է Coral Travel տուրօպերատորի հասարակայնության հետ կապերի ղեկավար Մարինա Մակարկովան:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային միջոցառումների ընդլայնման մասին` Ուկրաինայի գործերին միջամտության պատճառով:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Գեորգ Լինկին:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է, հայտնում է Reuters գործակալությունը:
Ադրբեջանի Իսմայիլյան շրջանում հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել 4 գյուղի, կտրվել է կապը շրջանային կենտրոնի հետ, հայտնում է Trend-ը:
Թուրքիայի արևելյան Վան նահանգում հրաձգություն է տեղի ունեցել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների և տեղացիների միջև, սպանվել է 3 և վիրավորվել նահանգի 4 բնակիչ, հայտնում է թուրքական Hyrriyet պարբերականը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ` տարբեր երկրներում տեղի ունեցող պետական հեղաշրջումները գնահատելիս տարբեր մոտեցումներ դրսևորելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանը վերսկսելու է ու զարգացնելու երկխոսությունը Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների և սպառնալիքների բաժնի վարիչ Իլյա Ռոգաչովը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող պարզապես «դուռը շրխկացնել Ռուսաստանի առաջ»:
Գերմանական Spiegel թերթի տեղեկություններով` Գերմանիայի կառավարությունը պլանավորում է հրապարակավ հեռու մնալ այս տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևից, որը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչում է որպես Ցեղասպանություն:
Թուրքիայում զանգվածային զտումների նոր ալիք է սկսվել: Այն առնչվել է իրավապահ մարմիններին և մի շարք գերատեսչությունների, ներառյալ` կրթության և առողջապահության նախարարությունները, գրում է DW-ն:
Վենեսուելայի ընդդիմությունը պնդում է, որ իրեն հաջողվել է սեպտեմբերի 1-ին Կարակասի փողոցներում մոբիլիզացնել մոտ 1 մլն կողմնակիցների: Պաշտոնական տվյալներ ցուցարարների թվի վերաբերյալ չկան: ԶԼՄ-ները ցուցարարների թիվը ներկայացնում է հարյուր հազարներով, հայտնում է AFP-ն:
ԼՂՀ-ն կայացել է ոչ միայն ի հեճուկս որոշ երկրների ջանքերի և գործողությունների, այլև իբրեւ կենդանի և անհերքելի ապացույց ազգերի ինքնորոշման սկզբունքի կենսունակության և ճշմարտացիության, իբրեւ ապացույց պատմական արդարության չկորցվող էության, որին ցայսօր էլ փորձում են հետեւողականորեն սպառնալ նաեւ ռազմական ուժով:
«Շնորհավորում եմ Արցախի հերոս ժողովրդին, շնորհավորում եմ բոլորիդ Արցախի հանրապետության քառորդ դարյա հոբելյանի առթիվ, ինչպես նաև մեկ անգամ ևս հավաստում Հայոց պետականության ձեռքբերումները ամեն գնով պաշտպանելու մեր անդրդվելի կամքը»,- ասաց Հ. Աբրահամյանը։
Քառօրյա պատերազմի ժամանակ Արցախը պաշտպանող հայ զինվորը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախի անկախությունն այլևս անխախտ իրողություն է, իսկ տարածքային զիջումներ կորզելու Ադրբեջանի ցանկությունը՝ պատրանք:
«Արդեն 25 տարի է անցել այն օրվանից, ինչ Արցախի ժողովուրդը հռչակեց իր ճշմարիտ անկախությունը: Քառորդ դար ինստիտուցիոնալ զարգացման, ժողովրդավարական կոնսոլիդացիայի և սոցիալական առաջընթացի համար: Շնորհավոր ծնունդդ, Արցա՛խ: Անկախությունն այլընտրանք չունի»:
Դիարբեքիրի հայկական եկեղեցին, որը լրջորեն վնասվել էր թուրք-քրդական բախումների հետևանքով, կվերականգնվի, գրում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը:
ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Tert.am-ին հայտնել են, որ «առայժմ չեն քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հնարավոր հանդիպմանը վերաբերող կազմակերպչական հարցեր»:
Թուրքիայի հետ հարաբերությունները և Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքը կդառնան Եվրամիության անդամ 28 երկրների արտգործնախարարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպման գլխավոր թեմաները, որը մեկնարկում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոթորիկը Ֆլորիդայի ծովափին մոտենում է ժամում մոտավորապես 20 կիլոմետր արագությամբ: Ինչպես սպասվում է, այն բնակելի շրջաններին կհասնի ուշ գիշերին:
Այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախապես ծրագրված եւ իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով եւ վայրագություններով, այս հակամարտության սոսկ հերթական սրացումը չէր: Դա մարտահրավեր էր ԵԱՀԿ տարածաշրջանի ընդհանուր անվտանգությանն ու կայունությանը: Դա լրջորեն հետ նետեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն առաջարկել է ֆուտբոլային հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Թուրքիայի կառավարության անդամների և խորհրդարանականների միջև: