Բաժիններ՝

Ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցությունը բողոքի ակցիա կանցկացնի սահմանադրական փոփոխությունների դեմ

«Մուսավաթ» կուսակցությունը մտադիր է սեպտեմբերին բողոքի ակցիա անցկացնել, Turan-ին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Գյուլաղա Ասլանլըն:

Արդեն ստեղծվել է Միտինգային կոմիտե: Ակցիայի անցկացման օրն ու ժամանակը դեռ որոշված չեն, մոտ ժամանակներս այդ մասին կհայտարարվի, ասել է նա` հավելելով, թե բողոքի ակցիան ուղղված է լինելու երկրի Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների դեմ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները չեն գրանցել «Մուսավաթի» քարոզչական արշավը՝ կապված հանրաքվեի անցկացման հետ:

Այդկերպ կուսակցության անդամները զրկվել են օրենքի շրջանակում իրենց կարծիքը հայտնելու իրավունքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031