Թրամփը Թուրքիային կոչ է անում միանալ «Աբրահամյան համաձայնագրերին»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ընթացող դիվանագիտական բանակցությունները առաջադիմում են, սակայն ընդգծել է, որ հնարավոր վերջնական գործարքը պիտի շաղկապվի «Աբրահամյան համաձայնագրերի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Truth Social» հարթակում արված հրապարակմամբ մեջ Թրամփը նշել է. «Կա՛մ դա կլինի հիանալի համաձայնագիր բոլորի համար, կա՛մ ընդհանրապես համաձայնություն չի լինի, և մենք կվերադառնանք բախումներին՝ ավելի մեծ ու հզոր թափով»։
ԱՄՆ նախագահը շեշտել է նաև, որ Իրանի հետ համաձայնության հասնելու դեպքում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Պակիստանի, Կատարի և Հորդանանի միացումը «Աբրահամյան համաձայնագրերին» պետք է լինի «պարտադիր»:
Նա նշել է նաև, որ Իրանի դեմ սահմանված ծովային շրջափակումը կգործի այնքան ժամանակ, մինչև վերջնական համաձայնություն ձեռք բերվի և հորդորել է իր բանակցային թիմին չշտապել: Այժմ իրանական պատվիրակությունը գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմին վերջ դնելու բանակցությունների շրջանակում։
Հիշեցնենք, որ «Աբրահամյան համաձայնագրերը» ստորագրվել են 2020-ի սեպտեմբերի 15-ին՝ Թրամփի առաջին նախագահության օրոք։ Դրանք ստորագրվել են Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Բահրեյնի միջև Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ ՝Նպատակը արաբաիսլամական հարաբերությունների կարգավորումն է։



