Բաժիններ՝

ԱՄՆ-­ն շարունակելու է ազատ առևտրի գոտու շուրջ Եվրամիության հետ բանակցությունները

ԱՄՆ­-ն դեռևս հույս ունի Եվրոպական միության երկրների հետ մինչ տարեվերջ պայմանավորվել ազատ առևտրի Տրանսատլանտյան գոտու ստեղծման պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշուա Էրնեստը:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել, այն կայանում է նրանում, որ մենք կշարունակենք մինչ տարեվերջ հասնել բանակցությունների ավարտին»,-­ ասել է Էրնեստը` ընդունելով, որ կողմերը դեռևս պետք է քննարկեն «որոշ ասպեկտներ»:

«Դրա համար նախագահը (Բարաք Օբաման) Եվրոպա է գործուղել իր առևտրային ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանին»,-­ ընդգծել է նա: Ֆրոմանը Եվրոպա կայցելի սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս