Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեայի զինվորականները երեքշաբթի օրը մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ են արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։

Հրթիռներն արձակվել են Փհենան-Պուկտո նահանգի Չոնջու քաղաքի մերձակայքից։ Խոսքն այն հրթիռների մասին է, որոնց թռիչքի հեռահարությունը, ըստ Հարավային Կորեայի զինված ուժերի դասակարգման, չի գերազանցում 300 կիլոմետրը։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ևս Կորեայի Հանրապետության զինված ուժերը հայտնել էին Սինփհո քաղաքի շրջանից Ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031