Բրազիլիայում անկարգություններ են բռնկվել
Սան Պաուլուում անկարգություններ են սկսվել պաշտոնից հեռացված Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին աջակցություն հայտնող երթի ժամանակ, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է Reuters-ը:
Առավոտից ցուցարարներն սկսել էին անվադողեր այրել Սան Պաուլուի մի քանի գլխավոր մայրուղիներում, ինչը դժվարացրել էր ավտոմեքենաների երթևեկությունը:
Ցուցարարաները դժգահ են սոցիալական ծրագրերի կրճատման քաղաքականությունից, որը վարում է երկրի փոխնախագահ Միշել Տեմերը, որը կարող է իշխանության ղեկին մնալ, եթե պաշտոնից հեռացված Դիլմա Ռուսեֆի նկատմամբ իմփիչմենթի որոշում կայացվի: