ԻՀՊԿ չորս զինծառայող է զոհվել Իրանի դեմ ամերիկյան գրոհի հետևանքով. իրանական ԶԼՄ-ներ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) առնվազն չորս զինծառայող է զոհվել է Իրանի դեմ ամերիկյան գրոհի հետևանքով: Այս մասին հաղորդել են իրանական ԶԼՄ-ները:
Իրանական իշխանությունների կողմից առայժմ պաշտոնական հաստատում չի ստացվել։
Իր հերթին, իրանական պետական IRIB հեռարձակող ընկերությունը ներկայացրել է ԻՀՊԿ-ի հայտարարությունը, ըստ որի՝ կորպուսի ուժերը ոչնչացրել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը, որը մտել էր երկրի օդային տարածք։
Ըստ հայտարարության՝ ԻՀՊԿ-ն նաև կրակել է իրանական RQ-4 անօդաչուի և F-35 կործանիչի վրա՝ ստիպելով դրանց դուրս գալ Իրանի օդային տարածքից։ ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է, որ իրավունք ունի համարժեք պատասխան տալու հրադադարի խախտումներին։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ կապիտան Թիմ Հոքինսն ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկացի զինվորականներն ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել «իրանական ուժերի սպառնալիքից մեր ուժերը պաշտպանելու համար»։ Ըստ խոսնակի՝ հարվածներ են հասցվել հրթիռների արձակման կայանքների և իրանական նավակների, որոնք փորձում էին ականներ տեղադրել։



