ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ծանոթացման այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Թուրքիան Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության 11-րդ օրը սիրիական Ռաի քաղաքի ուղղությամբ բացել է հարձակման երկրորդ ճակատը: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական գործակալությունը:
Օգոստոսի 30-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին Նախիջևանում «թշնամու կրակոցից» զինծառայողի սպանվելու մասին, սակայն Ադրբեջանի և ՀՀ ՊՆ-ները հերքել էին։
«Մենք նույն կարծիքն ունենք այն մասին, որ Եվրոպայի բանակն այն չէ, ինչ պետք է հայտնվի մոտ ապագայում: Ի՞նչ պետք է արվի մոտ ժամանակներս. անհրաժեշտ է զարգացնել գործընկեր պետությունների նպատակամղվածությունը` եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում»,- ասել է Մոգերինին:
Ադրբեջանում սեպտեմբերի 2ից բոլոր բանկերը որոշ ժամանակով կասեցրել են դոլարի վաճառքը` կապված ադրբեջանական մանաթի շարունակական անկման հետ:
Իշխանությունները պետք է կարողանան վերլուծել կատարվողի պատճառները և գործուն բանաձև գտնել՝ հակազդելու ձևավորված մատրահրավերներին: Ընդ որում, իրավիճակը կարգավորելու համար մենք շատ ժամանակ չունենք:
«Հուսով եմ, որ ապրիլյան դեպքերն էլ գոնե դաս կլինեն, և մենք կկարողանանք ռազմաքաղաքական առումով մեզ տրված հնարավորությունն օգտագործել: Նորից եմ կրկնում՝ չի կարելի ռազմական, քաղաքական առումով լինել մի միության կամ խմբի մեջ, իսկ տնտեսական առումով փորձել գնալ այլ խմբի մեջ»:
G20ի անդամ երկրները պետք է հրաժարվեն «սառը պատերազմի» հին գաղափարից և կառուցողական դեր խաղան միջազգային խաղաղության հաստատման հարցում: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
«Ամեն օր ինձ հարցնում են այն մասին, թե ինչու ես չեմ տառապում հետտրավմատիկ սթրեսային խանգարվածությամբ: Ես երևի վերջին մարդն եմ երկրի վրա, ում պետք է այդ մասին հարցնել: Պատերազմում ես ստիպված եմ եղել սպանել կանանց և երեխաների, ես տեսել եմ, թե ինչպես են կենդանի այրվում իմ ընկերները»:
Բելգիայի Ժենվալ քաղաքում (Վալլոնյան Բրաբանտի նահանգ) ուսումնական տարվա սկզբից մեկնարկում է մանկավարժական գիտափորձ, որի շրջանակներում դպրոցականների ուսուցումը կատարվելու է ինքնակրթությամբ:
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հարավային Կորեայի` Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելու առաջարկը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Չինաստանում G20ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) Վրաստանին 100 մլն դոլարի չափով վարկ կհատկացնի ներքին ռեսուրսների մոբիլիզացման բարելավմամբ ինկլյուզիվ աճի ծրագրի շրջանակներում: Համապատասխան համաձայնագիրը Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին եւ Վրաստանում ԶԱԲ-ի մշտական ներկայացուցիչ Յեշիմ Էլհան Քայիալը:
Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության պաշտպանության քաղաքականության հարցերով խոսնակ Ռայներ Արնոլդը հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների` Ինջիրլիք այցելելու ծրագրերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Թուրքիայի Վանի շրջանում թուրքական զինված ուժերի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների միջեւ տեղի ունեցած մարտերի ընթացքում սպանվել է 8 թուրք զինվորական:
Ամերիկյան «Բլումբերգ» հանդեսին տված հարցազրույցում Պուտինն ասել է, թե հաքերային հարձակումն իրականացնողների վրա կենտրոնանալու հանագամանքը շեղում է մարդկանց ուշադրությունն ավելի կարեւոր փաստից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սիրիայի հարցում Թուրքիային նախազգուշացնող հայտարարություն է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Deutsche Welle գործակալությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ: Այս մասին Մերկելը խոսել է RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Կիսում եմ Ուզբեկստանի ժողովրդի, Իսլամ Քարիմովի ընտանիքի և հարազատների խորը վիշտը, փոխանցում եմ կարեկցանքի և զորակցության խոսքեր»,- ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը շնորհավորական նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական նամակը ստորագրել են ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ռոբերտ Դոլդը, Ջեքի Սփայերը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը և Դեյվիդ Թրոթը:
«ԲՀԿ-ն կողմ էր քվեարկել ԵՏՄ-ի անդամակցությանը, բայց մենք չենք արդարացրել, որ միանգամից կտրուկ փոփոխություն է արվել ԵՄ-ի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրից, որ մի 4 տարի բանակցվում էր՝ դեպի ԵՏՄ անդամակցություն: Լայն առումով՝ մենք ասել ենք, որ այդ պահին դա մեր հանրապետության անվտանգության հետ է կապված, և այլն, բայց ասել, որ այս փուլում մենք մեծ հաջողություններ ունենք ԵՏՄ կազմում, իհա՛րկե ոչ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով 3 տարի առաջ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կայացրած որոշման մասին՝ անդամակցել ԵՏՄ-ին:
Աշխարհի համար նա Մայր Թերեզան է՝ Անիեզե Գոնջե Բոյաջին, ով տասնամյակներ շարունակ իր կյանքը նվիրել է կարիքավոր մարդկանց օգնելուն։ Մահից ուղիղ 20 տարի անց, մահվան օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 4-ին, Մայր Թերեզան կդասվի Կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին։
Սեպտեմբերի 3-ը չի նշվում, որովհետև մարդկության պատմությունը կարծես թե չունի նախադեպեր, երբ հանրայնորեն նշում են անկախության ու պետության կորուստը։ Չի նշվում, որովհետև սեպտեմբերի 3-ը մեր կյանքի բովանդակությունն է, սեպտեմբերի 21-ը՝ դեռևս մնացած ձևը։
Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, պետք Է ծառայի Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործին: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում:
Անդրադառնալով կատարվածի վերաբերյալ հնչած կարծիքներին՝ նա ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները տրված են 2-3 օր առաջ թուրքական լրատվամիջոցով հրապարակված այն յոթ հարցադրումներում, որոնք ներկայացվել են Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին:
Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՅԴ-ի քաղաքական հավաքը՝ ի զորակցություն Արցախի պետականության:
Ռազմավարական և Միջազգային հետազոտությունների կենտրոնից՝ Ջեյմս Էնդրյու Լյուիսի խոսքերով, եթե կիբեր հարձակումների հետևում կանգնած է եղել Ռուսաստանը, ապա դա կարող էր նոյեմբերին կայանալիք ընտրություններում փոփոխություն անելու կամ էլ պարզապես ընտրողների մեջ անվստահություն ներշնչելու նպատակով արված լինել:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Ուզբեկստանում 79 տարեկան հասակում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը: