Արփինե Հովհաննիսյանը և Պյոտր Սվիտալսկին քննարկել են ՀՀ քրդատավարության օրենսգրքի փոփոխությունների ընթացքը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն օգոստոսի 30­-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Արփինե Հովհաննիսյանը կարևորել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրամիության համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների ընթացքը, ինչպես նաև անդրադարձել դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրամիությունը շահագրգռված է դատաիրավական բարեփոխմանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում:

Հանդիպման ավարտին դեսպանը հետաքրքվել է նաև հուլիսյան իրադարձություններին հաջորդած իրավական գործընթնացներով: Արփինե Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ թեև բարձրացված հարցն Արդարադատության նախարարության իրավասության շրջանակում չէ, այդուհանդերձ, բոլոր դեպքերի առնչությամբ կանցկացվի արժանահավատ ու անաչառ հետաքննություն և կապահովվի արդար դատաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031