ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին հնարավոր կլինի խոսել Էրդողանի հեռանալուց հետո. Գյունտեր Էթինգեր
Եվրաﬕությանը Թուրքիայի անդամակցության մասին հնարավոր կլինի խոսել այդ երկրի նախագահի պաշտոնից Թայիփ Էրդողանի հեռանալուց հետո: Այս մասին, ինչպես հայտնում է գերմանական Bild պարբերականը, հայտնել է թվային էկոնոﬕկայի և տեղեկատվական հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը:
«Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախկինի պես կարևոր են ԵՄ-ի համար: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը ներկայիս հանգամանքներում` ընդհուպ մինչև հաջորդ տասնամյակը, իրատեսական չէ: Այս մասին հնարավոր կլինի խոսել, երևի թե, Էրդողանի հեռանալուց հետո»,- ասել է Էթինգերը:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները, որոնք սկսվել էին 2005-ին, բազմիցս բարդացել են տարաձայնություններով, որոնք հանգեցրել են դրանց կասեցմանը: