Բաժիններ՝

«Գազպրոմը» Թուրքիայի հետ կքննարկի «Թուրքական հոսք» նախագծի վերսկսումը

«Գազպրոմի» պատվիրակությունը Ալեքսեյ Միլլերի գլխավորությամբ վաղը կայցելի Թուրքիա, մասնավորապես քննարկվելու է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերսկսման հարցը, լրագրողներին ասել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք նախատեսում ենք այց Թուրքիա մեր փոխհարաբերությունների հարցով»,- ասել է նա` պատասխանելով հարցին, թե արդյոք պլանավորվում է օգոստոսի 31-ին այց Թուրքիա` Միլլերի գլխավորությամբ:

Հարցին, թե արդյոք քննարկվելու են «Թուրքական հոսքի» վերսկսման բանակցությունները, Մեդվեդևը պատասխանել է. «Այդ թվում` նաև այդ մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս