
Օլանդը հույս ունի, որ Պուտինն ու Պորոշենկոն կվերսկսեն քննարկումները

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հույս է հայտնել, որ կվերսկսվեն քննարկումները «Նորմանդյան ձևաչափով», որոնք վերաբերում են Ուկրաինայի արևելքում ստեղծված վիճակին:
Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի` դեսպանների հետ հանդիպմանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Մենք մտադիր ենք վերսկսել քննարկումները Պուտինի և Պորոշենկոյի հետ, որպեսզի հրադադար ձեռք բերվի և անցկացվեն ազատ ընտրություններ»,- ասել է Օլանդը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում իրավիճակն «այս ամռանը վատացել է», իսկ մինսկյան համաձայնագրերի իրականացումը «ձգձգվում է»:
Հիշեցնենք, որ Ուկրաինային Ղրիմում դիվերսիաների մեջ մեղադրելուց հետո երկու երկրների նախագահներն ու նրանց աշխատակազմերը չեն շփվել միմյանց հետ: