![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանը Բիշքեկի պայթյունն անվանել է «ահաբեկչական լուրջ հարձակում»
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/police-3.jpg)
Չինաստանի ԱԳՆ-ն Բիշքեկում երկրի դեսպանության վրա հարձակումն անվանել է «ահաբեկչական լուրջ հարձակում», հայտնում է Reuters-ը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Չինաստանը «վճռական հարված կհասցնի ահաբեկչության ցանկացած դրսևորման»:
Ավելի վաղ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեք Աթամբաևը հանձնարարել էր մանրամասն հետաքննել Բիշքեկում Չինաստանի դեսպանության տարածքում պայթյունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հզոր պայթյուն է որոտացել Բիշքեկքում Չինաստանի դեսպանության մոտ, կա 1 զոհ, դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության 2 աշխատակից վնասվածքներ է ստացել:
Ղրղըզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը հայտարարել է, թե պայթյունը Չինաստանի դեսպանության տարածքում իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Դեսպանության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: