Բաժիններ՝

«Ադրբեջանը ապագայում զգալի կընդլայնի գազի արտահանման հնարավորությունները». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Գազ արտահանող երկրների ֆորումի գլխավոր քարտուղար Մոհամմադ Հուսեին Ադելիին, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել «Կասպյան տարածաշրջանի զարգացող էներգետիկա, էկոնոմիկա. Փոփոխություններ ու հնարավորություններ» եվրասիական առաջին համաժողովի շրջանակներում:

Ալիևը նշել է, որ «Շահ Դենիզ-2» նախագծով աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և մոտակա տարիներին Ադրբեջանում գազի արդյունահանումը զգալի կավելանա:

Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում գազ է սկսելու արդյունահանվել նաև «Ապշերոն» նախագծի շրջանակներում, ինչը զգալի կընդլայնի գազարտահանման հնարավորությունները:

Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել գազային և էներգետիկ շուկաների միտումների, գազի արտահանման արդյունավետության բարձրացման մասին, կարևորվել է Ադրբեջանի և Գազ արտահանող երկրների ֆորումի երկրների համագործակցության խորացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031