Հայ աշակերտները 5 բրոնզե մեդալ են նվաճել Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայում

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում տեղի ունեցած Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում հայ աշակերտները 5 բրոնզե մեդալ են նվաճել։ Օլիմպիադային մասնակցել են 17 երկրների 100-ից ավելի աշակերտներ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Ղազարյանը, Մարիամ Գալստյանը, Նանե Անանիկյանը, «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդվին Շահինյանը և 12-րդ դասարանի աշակերտ Վերոնիկա Օհանյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Նիկոլյանը։

Թիմը ղեկավարել է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի դասավանդող Սյուզան Մարությանը։

Օլիմպիադան բաղկացած էր երեք փուլից՝ տեսական (անհատական), գործնական (անհատական) և նախագծային (թիմային)․ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներ արժանացել են բրոնզե մեդալների:

Կենսաբանության առաջին միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել էր 4 բրոնզե մեդալների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031