Բաժիններ՝

Ռուսաստանից Թուրքիա առաջին չարտերային չվերթերը կիրականացվեն սեպտեմբերի 3­-ին

Ռոսավիացիան համաձայնեցրել է ռուսական ավիաընկերությունների առաջին հայտերը` դեպքի Թուրքիա չարտերային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այդ մասին TASS-­ին տեղեկացրել է Ռոսավիացիայի պաշտոնական ներկայացուցիչը:

Դեպի Թուրքիա չարտերային թռիչքներն իրականացնելու են երեք ավիաընկերություններ: «Հայտեր ստացվել են երեք ավիաընկերություններից` «Ազուր Էյր», «Սեվերնիյ վետեր» և «Այ Ֆլայ»: Թուրքիա առաջին չարտերային ուղևորափոխադրումների չվերթերը կիրականացվեն սեպտեմբերի 3-­ին»,­- ասել է նա:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2016 թվականի օգոստոսի 28-­ին ստորագրել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային չվերթերի արգելքի վերացման հրամանագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031