Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման ընթացքին հետևելու նպատակով Ադրբեջան ժամանած ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հանրաքվեն, որը ենթադրում է նախագահի լիազորությունների ընդլայնում, անցկացվել է համաձայն միջազգային չափանիշների, քվեարկության գործընթացը եղել է թափանցիկ, լավ կազմակերպված, ոչ մի խախտում չի նկատվել ձայների հաշվարկի ժամանակ։
Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթին, ի թիվս այլ ռազմական տեխնիկայի, ցուցադրվեցին «Իսկանդեր» տակտիկական հրթիռների արձակման կայանքները: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձեց ի մի բերել այդ համակարգերի ու դրանց գնամն մասին տեղեկությունները:
Եվրամիությունը պլանավորում է Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին վճարել ամսական 30 եվրո, գրում է գերմանական Die Welt թերթը։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուները դարձյալ կռվել են ուղիղ եթերում, հայտնում է «Sputnik Գրուզիա» պորտալը։
Թուրքիան չի համաձայնացրել իր գործողությունները Ռուսաստանի և Իրանի հետ իր զորքերը Սիրիա մտցնելիս, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բուսայնա Շաաբան։
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ավելի վստահ տեսք է ունեցել հանրապետական Դոնակդ Թրամփից երեկ կայացած առաջին հեռուստաբանավեճի ընթացքում, հայտնել են դիտորդները։
ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ՝ ներքաղաքական կուլիսներում խոսում են որոշ մարզպետների փոփոխության մասին։ Արդեն գրել ենք, որ ՀՀ Բնապահպանության արդեն նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի նախարարական պորտֆելը տալով դաշնակցական Արծվիկ Մինասյանին՝ նրան առաջիկայում Արարատի մարզպետ են նշանակելու, որին, իհարկե, դեմ են մարզային որոշ կառույցներ և պատգամավորներ։ Հաջորդը ԶԼՄ-ներում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվող՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարցն է։
Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իսպանիայի նախկին արտգործնախարար, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (1995-1999թթ.), ներկայումս ESADE-ի (Center for Global Economy and Geopolitics, Գլոբալ տնտեսության և աշխարհաքաղաքականության կենտրոն) ղեկավար Խավիեր Սոլանան հոդված է հրապարակել ամերիկյան Project Syndicate կայքում, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Արծվիկ Մինասյանը սպասում է բնապահպանության նախարարի պաշտոնում իր նշանակման հրամանագրին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դեռևս էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Ա.Մինասյանը նշեց, որ բնապահպանության նախարարի պաշտոնում իր նշանակումն իր համաձայնությամբ է լինելու:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանդրադառնա ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Այն լռելու է առժամանակ, որպեսզի ավելի բարձր հնչի համապետական ռաբիսը, որի հաղթողն ամենակարող է դառնում կամ իրեն զգում ամենևին՝ ոչ ռաբիս, այլ ավելի շատ՝ քանթրի ժանրի երգարվեստի բնագավառում, որը ոչ թե երաժշտության ոճ է, այլ դատելով անվանումից՝ երկրայուրացման ակտ։
Դրեզդենում երկու պայթյուն է որոտացել երեկ ուշ երեկոյան՝ մզկիթի և Միջազգային կոնգրես-կենտրոնի մոտ, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Թուրքիայի կառավարության պահանջով «Թվիթեր» սոցիալական ցանցի ղեկավարությունը երկրի տարածքում արգելափակել է ադրբեջանցի լրագրող և վերլուծաբան Մահիր Զեյնալովի անգլիալեզու միկրոբլոգը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, լրագրողի թվիթերյան գրառումներն այսուհետ անհասանելի կլինեն Թուրքիայի օգտատերերի համար:
Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Տաջիկստանի գիտնականները, պաշտոնատար անձինք, նիստի ընթացքում ներկայացրին շրջակա միջավայրի անվտանգության արդիական հիմնահարցերի վերաբերյալ զեկույցներ, որոնք վերաբերում են բնապահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնօգտագործման և այլ ուղղությունների խնդիրներին։
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշը՝ Baa3-ից մինչև Ba1, վարկանիշը՝ կայուն, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 27-ին մեկնել է Միացյալ Նահանգներ և Կանադա` հանդսիապետելու իր կաթողիկոսական ընտրության և օծման 20 ամյակին նվիրված տոնակատարությունները Լոս Անջելեսի, Մոնրեալի և Նյու Յորքի մեջ: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:
«Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի 2018 թվականի նախագահական ընտրություններին:
«Նրանք, ովքեր խաղաղության շուրջ բանակցություններ են վարում աշխարհի բազմաթիվ վայրերում, այսօր նայում են Կոլումբիային, որպեսզի սովորեն այն դասը, որը կարող Է տալ այդ երկիրը»,- ասել է Պան Գի Մունը՝ սեպտեմբերի 26-ին կոլումբիական Կարտախենայում հաշտության մասին պատմական համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում, որը վերջ է դնում 52-ամյա ներքին զինված հակամարտությանը Կոլումբիայում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայից պահանջել է վերադարձնել այդ երկրում գտնվող դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ նախազգուշացրել է Թուրքիայի Ադանա քաղաքում ամերիկացիների նկատմամբ «հավաստի ու հստակ» ահաբեկչական սպառնալիքի մասին։
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին սկանդալային հայտարարություն է արել հուլիսի 15-ին Թուրքիային ձախողված ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ:
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:
Ադրբեջանը երկիր է, որն ունի տարածաշրջանում ամենամեծ ռազմական պոտենցյալը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի սպառազինությունների ADEX-2016 ցուցահանդեսում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի մամուլի ծառայությանը։
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) պատվիրակությունը, որը մեծամասնություն է կազմում Եվրախորհրդարանում, բարձր է գնահատել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն, որը կայացել է երեկ Ադրբեջանում, հայտնում է RIA Novosti-ն։
Ադրբեջանը 2017թ. պետական բյուջեում նավթի գինը սահմանել է 1 բարելի դիմաց 40 դոլար մակարդակում, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
ԱՄՆ նախագահական ընտրարշավը մտել է եզրափակիչ փուլ՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպել են հեռուստաբանավեճի ընթացքում, հայտնում է CNN-ը։
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը մի քանի հրամանագիր է ստորագրել պետական ծառայողների, այդ թվում՝ նախարարների եւ Կոնսուլտատիվ խորհրդի՝ Մեջլիս աշ Շուրայի պատգամավորների աշխատավարձերի եւ վճարումների կրճատման վերաբերյալ:
Երեկ Ադրբեջանում կայացած Սահմանադրության փոփոխության հանրաքվեի արդյունքով երկրի ընտրողների 91.2 տոկոսը քվեարկել է նախագահի պաշտոնավարման ժամկետի մեծացման օգտին՝ 5-ից մինչև 7 տարի։
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից 30-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջին հեռուստաբանավեճում հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով հարցման արդյունքն երը, որն անցկացվել է Հոֆստրա համալսարանում (Նյու Յորքի նահանգ) կայացած բանավեճի ավարտից անմիջապես հետո: