Բաժիններ՝

«Եվրոպական պաշտպանական ինտեգրացիան այսօր». Խավիեր Սոլանայի հոդվածը՝ Project Syndicate-ի համար

Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իսպանիայի նախկին արտգործնախարար, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (1995-1999թթ.), ներկայումս ESADE-ի (Center for Global Economy and Geopolitics, Գլոբալ տնտեսության և աշխարհաքաղաքականության կենտրոն) ղեկավար Խավիեր Սոլանան հոդված է հրապարակել ամերիկյան Project Syndicate կայքում, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Վերջերս Բրատիսլավայում կայացած Եվրամիության գագաթաժողովի ընթացքում, որը հրավիրվել էր առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության, առաջ քաշվեցին Եվրոպայի անվտանգության կատարելագործման բազմաթիվ պլաններ։

Չնայած ոմանք կարող են հակառակվել, եվրոպական անվտանգության կատարելագործման շուրջ քննարկումներն իմաստուն են և անհրաժեշտ: Կաթվածահար շրջանից ու եվրոպական դաշինքի նկատմամբ թերահավատությունից հետո Եվրամիությունը կբախվի անվտանգության խնդիրներին ու կառաջարկի համակարգային նախաձեռնություններ:

Եվրոպայի քաղաքացիները ողջունում են անվտանգությունը՝ որպես առաջնահերթություն, և ցանկանում են, որ ԵՄ-ն ցուցադրի իր մեծագույն ղեկավարող դերը: ԵՄ-ի բարեկամներն ու դաշնակիցներն ակնկալում են եվրոպական անվտանգության կատարելագործում նույնպես:
ԵՄ քաղաքացիների անվտանգության ապահովումը Միության սահմանների ներսում պահանջում է ավելի շատ կայունություն դրսում:

Վերջին իրադարձությունները դա հստակորեն ցույց են տվել: Փախստականների ճգնաժամը կեղեքում է ԵՄ-ն, օրինակ՝ անհամեմատ հեշտ կլիներ, եթե իրավիճակը Սիրիայում այլ լիներ:
Քանի որ անվտանգությունը տանն ու դրսում այդքան փոխկապակցված են, ԵՄ-ն չպետք է տարանջատի իր ռազմավարությունը, գաղափար, որը լավ զարգացած է Դաշինքի համար առաջարկվող նոր «Գլոբալ ռազմավարության» մեջ, որը վերջերս ներկայացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Ավանդաբար, ազգային պետություններն իրենց պաշտպանել են օտարերկրյա սպառնալիքից՝ ռազմական եղանակով, մինչ ներքին գործերը վարել են՝ համաձայն սահմանված նորմերի, որն ուղղված է իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Այսօր մարտական պատրաստվածությունը դեռ անհրաժեշտություն է՝ պաշտպանվելու օտարերկրյա սպառնալիքներից, սակայն այլևս արդեն բավարար չէ:

Բոլոր ակտիվները, որոնք անհրաժեշտ են անվտանգության ապահովման համար, պետք է ադապտացվեն այսօրվա սպառնալիքներին ու հակամարտություններին: Դա նշանակում է, որ ԵՄ-ի ռազմական պոտենցիալը չի կարող կառուցվել մեկուսացման մեջ, այլ պետք է գործի կողք կողքի՝ իր քաղաքացիական հնարավորություններով (ոստիկանական գերատեսչություններ, հետախուզական ստորաբաժանումներ, դատարաններ, անգամ հ/կ-ներ):

ԵՄ-ն արդեն ձեռնարկել է ընդլայնումներ, որոնք ներառում են ռազմական ու քաղաքացիական հնարավորություններ: Միշտ հստակ է եղել, որ ավելի շատ է անհրաժեշտ կատարելագործել նման գործողությունների արդյունավետությունը: Իրոք, ԵՄ-ի Լիսաբոնի պայմանագիրը ներառում է նման միջոցառումներ, սակայն դրանց մեծ մասը չեն կենսագործվել:
Դրա պատճառներից մեկը նշվում է ԵՄ-ի տնտեսական խնդիրները՝ սկսած 2008-ից: Բայց ներկայումս փախստականների խնդիրների լրջությունը պահանջում է, որ մարդասիրական ու անվտանգության հարցերը ձևակերպվեն համաեվրոպական հեռանկարների շրջանակներում:
ԵՄ անդամ երկրների ներքին ու արտաքին հնարավորությունների միջև տարանջատումն այլևս կենսունակ չէ:

Օրինակ՝ ավելի ակնհայտ է դառնում, որ մտավոր համագործակցությունն ուժեղացնելը կարևոր է։ Եթե ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել իր անվտանգության քաղաքականությունը, ավելի շատ ռեսուրսների կարիք կունենա, բայց գլխավորապես, գոյություն ունեցող հզորությունները պետք է ավելի լավ և համատեղ ուժերով օգտագործվեն։

Բայց նման համագործակցությունը պահանջում է ռազմավարական շտաբ ԵՄ անվտանգության հետ կապված բոլոր գործողությունների համար, ոչ թե ներկայիս մոդելին աջակցություն ցուցաբերելու միջոցով, որը ստեղծվել է հատուկ բազայի հիման վրա։
Բացի այդ, որպեսզի ԵՄ-ն հասնի ռազմավարական ինքնակառավարման, այն կարիք ունի մրցակցային եվրոպական պաշտպանական արդյունաբերության՝ գիտական հետազոտություններում ներդրումներով ու պաշտպանական տեխնոլոգիաների մշակումների։

Պաշտպանության եվրոպական գործակալության զարգացման հնարավորությունների պլանը մշակվել է հստակորեն՝ այս կարիքների բավարարումը հաշվի առնելով։
Այս պլանի առաջմղումը թույլ կտա օպտիմալորեն օգտագործել գոյություն ունեցող անդամ երկրների պետական ռեսուրսները՝ այդկերպ ապահովելով տնտեսական շահավետ փոխգործակցություն, ինչպես նաև հստակ նույնականացնել հավելյալ ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են առաջ քաշված նպատակներին հասնելու համար:

Իրավական հիմք՝ մշտական, կառուցվածքային համագործակցության համար անվտանգության հարցերով, արդեն իսկ գոյություն ունի, դա արդեն իսկ շարադրված է Լիսաբոնի պայմանագրում։

Պայմանագիրը ԵՄ երկրներին թույլ է տալիս ուժեղացնել իրենց ռազմական համագործակցությունն ու արտերկրում զորքեր տեղակայել համատեղ առաքելությունների իրականացման ժամանակ։

Այս մեխանիզմի ակտիվացումը վերջին քննարկումների մաս է դարձել Եվրոպայի խորհրդում ու հանդիսանում է պաշտպանական խորը ինտեգրացիայի կենսունակ ճանապարհ։
ԵՄ-ն իր անվտանգությամբ ու պաշտպանությամբ՝ որպես իր հենասյուներից մեկը, կխթանի եվրոպական գլոբալ կշիռը։

Ոմանք դեռ մտածում են, թե պաշտպանական խորը ինտեգրացումը կարող է թուլացնել մյուս կառույցները, ինչպիսիք է ՆԱՏՕ-ն, որին պատկանում են ԵՄ երկրները:
Բայց ճշմարտությունն այն է, որ ԵՄ-ի կարողությունը՝ արդյունավետ կոլեկտիվ արձագանքել ճգնաժամերին, կարող է ողջունվել ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի կողմից (որն ավելի շատ միջոցներ կունենա իր տրամադրության ներքո)։

ԵՄ-ն չի բնորոշվում միայն նրանով, թե ինչպես է այն պաշտպանում իր քաղաքացիներին, բայց նաև, թե ինչ գործողություններ է ձեռնարկում իր սահմաններից դուրս։
Բացի այդ, որպեսզի այդ գործողությունները ղեկավարվեն միջազգային օրենքով, ԵՄ-ն պետք է ձգտի ստեղծել գլոբալ քննարկումներ այսօրվա նոր հակամարտությունների պայմաններում որոշ միջազգային նորմերի անբավարարության վերաբերյալ։

Անգամ ընդլայնվող եվրասկեպտիցիզմի դարաշրջանում Եվրոպայի քաղաքացիները ցանկանում են ԵՄ-ի ավելի վճռական մոտեցումն արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության նկատմամբ, ինչն անհրաժեշտ է, օգտակար և մեր պարտավորության մասը։

Ի վերջո, ԵՄ-ն պետք է բնորոշվի իր գործողություններով և հասարակական անվտանգության ապահովմամբ՝ ինչպես իր սահմանների ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս