
Ռոբերտ Քոչարյանը Կարեն Կարապետյանի նշանակմանը կանդրադառնա Կառավարության ձևավորումից հետո

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանդրադառնա ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ երկրորդ նախագահը գնահատում Կարեն Կարապետյանի նշանակումն ու խոսակցություններն այն մասին, որ դա կապվում է իր անվան, քաղաքականություն իր հնարավոր վերադարձի հետ, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, որ կաբինետի ձևավորումից հետո միայն ՀՀ երկրորդ նախագահը կանդրադառնա այդ թեմաներին։ «Անմիջապես 2 ժամ հետո չեմ կարող ասել, որ արձագանքելու է։ Կաբինետը կձևավորվի, ինչ-որ մի առիթով կարձագանքի»,- ասաց Սողոմոնյանը։