Անկարան չի համաձայնեցրել «Եփրատի վահան» գործողությունը Մոսկվայի և Թեհրանի հետ. Դամասկոս
Թուրքիան չի համաձայնացրել իր գործողությունները Ռուսաստանի և Իրանի հետ իր զորքերը Սիրիա մտցնելիս, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բուսայնա Շաաբան։
«Մեր տեղեկություններով՝ ոչ մի երաշխիք ու ոչ մի կոորդինացում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև Սիրիա թուրքական զորամիավորումներ մտցնելու կապակցությամբ չի եղել»,- բացատրել է Շաաբանը։
Նա ընդգծել է, որ հերքում է հնարավորությունը, որ Ռուսաստանը կամ Թուրքիան կարող էին պայմանավորվել Թուրքիայի հետ զորքերը Սիրիայի տարածք մտցնելու վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին թուրքական բանակը Սիրիայում սկսել է «Եփրատի վահան» գործողությունը՝ ուղղված ԴԱԻՇ-ի դեմ։