Բաժիններ՝

Ադրբեջանում հանրաքվեի քվեարկության գործընթացը եղել է թափանցիկ. ԵԽԽՎ

Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման ընթացքին հետևելու նպատակով Ադրբեջան ժամանած ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հանրաքվեն, որը ենթադրում է նախագահի լիազորությունների ընդլայնում, անցկացվել է համաձայն միջազգային չափանիշների, քվեարկության գործընթացը եղել է թափանցիկ, լավ կազմակերպված, ոչ մի խախտում չի նկատվել ձայների հաշվարկի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Հանրաքվեի ընթացքում քվեարկության գործընթացը եղել է թափանցիկ, լավ կազմակերպված, առաքելությունը ոչ մի խախտում չիի հայտնաբերել ձայների հաշվարկի ժամանակ»,- լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ-ի դիտորդական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Նիկոլոսկին։

Պատվիրակության կազմում են Ալեքսանդր Նիկոլոսկին (Մակեդոնիա), Անդրեա Ռիգոնին (Իտալիա), Յանակի Ստոյլովը (Բուլղարիա), Անտոնիո Գուտիերեսը (Իսպանիա), Դոմինիկ Տարչինսկին (Լեհաստան, ԵՄ) և Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքը (Ավստրիա)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս