Արծվիկ Մինասյանը սպասում է հրամանագրին

Արծվիկ Մինասյանը սպասում է բնապահպանության նախարարի պաշտոնում իր նշանակման հրամանագրին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դեռևս էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Ա.Մինասյանը նշեց, որ բնապահպանության նախարարի պաշտոնում իր նշանակումն իր համաձայնությամբ է լինելու: Ըստ նրա` Էկոնոմիկայի նախարարության փոփոխվող անվանումը մի փոքր մեղմվել է, Ներդրումների և ձեռներեցության աջակցման նախարարության փոխարեն՝ այն կդառնա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Ա.Մինասյանի խոսքով` նոր նախարարը կշարունակի կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը:

Խոսելով բնապահպանական խնդիրների մասին` Ա.Մինասյանը նշեց, որ բնությունից վերցվածը պետք է վերադարձվի բնությանը, և բնության շահագործումը պետք է լինի ողջամիտ:

Մանրամասները` տեսանյութերում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս