Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Հունվարի 19-ի առավոտյան պետության ղեկավար Աբդ ալ-Ռահման Մանսուր ալ-Խադիի նստավայրի մոտ մարտեր էին սկսվել բանակային ստորաբաժանումների ու շիա ապստամբների միջև:
Հավատարիմ ենք մնում այն սկզբունքին, որ մեծ երկրները չեն կարող նեղել փոքր երկրներին
Չի բացառվում, որ մոտ ապագայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգ վերադառնա Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) ավագ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը` անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն բանակցություններին և հարաբերությունների հետագա հնարավորություններին: Դատելով Եվրոպական միության պաշտոնյաների շրջանում առկա տրամադրություններից` եվրոպացի փորձագետը նշեց, որ դրական ազդակներ է նկատում ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունների հարցում:
«Կարելի է մեղադրել Ռուսաստանին անգործության մեջ: Ի վերջո, դա ռուսական ռազմաբազա է, եթե այնտեղ ծառայողները խմած են դուրս գալիս փողոց, կամ զենքով են դուրս գալիս խաղաղ բնակչության մեջ, ուրեմն մթնոլորտը սխալ է: Այստեղ ուսումնասիրությունն ավելի կարևոր է, քան քաղաքական վերլուծությունը: Մեր նպատակը պետք է լինի այս հարցի վրա կենտրոնանալը: Եթե սա չբացահայտվի, միգուցե էլի նման դիվերսիաներ ու հանցագործություններ լինեն»,- ասում է նա:
« Ինձ համար որևէ բան չի փոխվում, մենք իշխանափոխության մեր ժամկետը ունենք, և գիտենք, որ օր առաջ պետք է ազատվենք այս իշխանություններից: Այնպես որ՝ այս միջոցառումը այսօր կլիներ, թե մի քանի օր հետո, դա ոչ մի էական ազդեցություն չի կարող թողնել մեր հիմնական նպատակի իրականացման գործում»,- ասում է Ռազմիկ Պետրոսյանը:
Արամ Սարգսյանը ասում է, որ Հայաստանի ինքնիշխանության կոպիտ խախտում են թույլ տվել նաև ռուս սահմանապահները. «Տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ հանցագործին բռնել են ռուս սահմանապահները և հանձնել են ռազմաբազային: Հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով. սահմանապահները սահմանախախտ հայտաբերելու դեպքում պետք է միանգամից նրան հանձնեն Հայաստանի ԱԱԾ-ին, այդպես է համապատասխան պայմանագրերով: Ի՞նչ է՝ եթե վաղը թուրք կամ հայ սահմանախախտ կալանավորեն, էլի ռազմաբազային պետք է հանձնե՞ն»,- հարցնում է «Հանրապետություն» ուսակցության նախագահը:
2014թ.-ին ուժի մեջ մտավ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը հնարավորություն տվեց Հայաստանին՝ մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ գործակալությունների հետ։
Դավութօղլուն հնարավոր է համարել, որ երկու (հնագույն) ժողովուրդները կկարողանան հանգել փոխըմբռնման ու համատեղ նայել ապագային:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը:
ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այսօր հրավիրված, սակայն Սերյոժա Ավետիսյանի մահվան պատճառով հետաձգված Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովը կարող է անցկացվել փետրվարի 5-ին:
Գյումրիում իրականացված սպանդի գործով հրապարակային դատական գործընթացն անցկացվելու է Հայաստանում:
Ապրիլի 24-ին Դարդանելում պատասխան նախագիծ իրականացնելն ամոթալի է
«Ղարաբաղի հարցն այնպես չլուծվեց ԵՏՄ շրջանակում, ինչպես Բաքուն կցանկանար: Իրականում ՀՀ-ն ԵՏՄ անդամ չպետք է դառնար, քանի որ ուներ սահմանային խնդիր»,- ասաց Նավասարդյանը: Վերջինիս համոզմամբ՝ որևէ մեծ պետության ձեռնտու չէ լարվածությունը, առավել ևս՝ լայնածավալ ռազմական գործողություններն այս գոտում: «Սակայն բլից հարված կարող է լինել, և դրանից եմ ես վախենում: Այսինքն` ոչ թե վախենում եմ, որ Ադրբեջանը տոտալ պատերազմ կհայտարարի Հայաստանի դեմ, այլ բլից կհարվածի»,- նշեց Արման Նավասարդյանը` ավելացնելով, որ ՀՀ իշխանությունները պետք է դիմակայեն հենց այդ սպառնալիքներին:
Վաղը Բեռլինում տեղի կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրավեր է ուղարկել անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախապես իմանալով, որ այն մերժվելու է:
«Նման բան չի լինի, քանի որ դա որոշում է ոչ թե Երևանը, այլ Մոսկվան: Այնպես որ, չարժե այդ սցենարը դիտարկել նույնիսկ: Մոսկվան չի հրաժարվի այդ բազայից»,- Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջի մասին ասում է քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը:
Գազային պայմանագրերով Ուկրաինայի ընդհանուր պարտքը կազմում է 2.44 միլիարդ դոլար:
Ահաբեկիչներն իրենց այդ վերջնագիրն արդեն ավանդաբար հեռուստաուղերձի միջոցով տեղադրել են համացանցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները պլանավորել են հունվարի վերջին հանդիպել Աստանայում:
ԱԹՍ-ը շարժվել է արագորեն, ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել սարքը:
«Այս պահին ասում են, որ մեր դաշնակիցն են, բայց մի օր կարող է փոխվել: 100 տարի առաջ բոլշևիկներն են Քեմալին ոսկին տվել, որ նա զինվել է: Բացեք, նայեք Էրդողանի և Պուտինի մամուլի ասուլիսը, նման մերձեցումը մեզ համար շատ վտանգավոր է, մենք իրավունք չունենք` չգնահատենք ու զգայուն չլինենք»:
ժամկետային վերջին զինծառայողները 102-րդ ռազմաբազան կլքեն 2016 թվականի գարնանը:
Դիվանագիտական երկու նախաձեռնությանն ԱՄՆ-ի աջակցելը հասկացնել է տալիս, որ փոխվել են քաղաքացիական պատերազմի դադարեցման ուղիների հանդեպ նրա հայացքները:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայատաարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը:
Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 4-րդ դատարանը վերացրել է Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի արտասահման մեկնելու վրա դրված արգելքը:
ԵՄ-ի Խորհուրդը միաձայն հրաժարվել է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
2008 թվականի ճգնաժամի պատճառով գործազուրկ է դարձել ավելի քան 61 միլիոն մարդ:
Այս մասին են վկայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկվա տվյալները:
Մոսկվան հրաժարվել է միջուկային նյութերի անվտանգության պահպանման ապահովման հարցում ամերիկյան օգնությունից: