Պատմի՛ր տեսնենք, քեզ փնտրած ու գտած այդ ազգակործան աշխատանքի համար, ո՞ր երկրի ուսումնական ծրագրով (կապիտուլյացիոն) ես վերապատրաստվել. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկո՛լ, երեկ տվածդ խորհրդի հետ կապված մի բան հարցնեմ:

Մի քիչ քո կրթությունից խոսիր, տեսնենք այդ ի՞նչ գրողի տարած «աշխատանք» է քեզ գտել, ու պոկ չի գալիս: Պատմիր տեսնենք այդ ի՞նչ ծրագրով են քեզ «կրթել ու աշխատանք» տվել, որ մի ամբողջ ժողովրդի դարավոր երազանքն ու արյուն-քրտինքը, այդքան զոհերի գնով՝ հանգիստ տվեցիր թշնամուն:

Պատմի՛ր տեսնենք, քեզ փնտրած ու գտած այդ ազգակործան աշխատանքի համար, ո՞ր երկրի ուսումնական ծրագրով (կապիտուլյացիոն) ես վերապատրաստվել: Կա՞ աշխարհում այդպիսի կրթություն:

Ասեմ, որ երեկ շատ կարևոր խորհուրդ ես տվել, լրիվ համամիտ եմ: Մարդկանց որոշ մասին իրոք պետք է կրթություն, կրթություն և էլի կրթություն:

Որովհետև, առանց կրթության մարդը չի կարող նորմալ վարչապետ ունենալ ու չի կարող հասկանալ, որ պատերազմը պարտված ու հայրենիքից հրաժարված թիվ մեկ ղեկավարին պետք է պատասխանատվության ենթարկել, ոչ թե վերընտրել»:

Տեսանյութեր

Լրահոս