Ելիսեյան պալատի վրա նկատվել է ոչ մեծ անօդաչու թռչող սարք
iTele հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հունվարի 17-ի գիշերը Փարիզում գտնվող Ֆրանսիայի նախագահի նստավայր Ելիսեյան պալատի տարածքում նկատվել ոչ մեծ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Նախագահական նստավայրի անվտանգության աշխատակիցները գիշերվա ժամը 2-ի մոտ լույս են նկատել մոտ 30 մետր բարձրության վրա, որն անցել է Ելիսեյան պալատի արևմտյան պատի վրայով: ԱԹՍ-ը շարժվել է արագորեն, ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել սարքը:
Ընդգծվում է, որ այն եղել է փոքր ԱԹՍ, որն ունեցել է գործողությունների սահմանափակ շառավիղ ու ոչ մեծ բեռնատարողություն. ԱԹՍ-ը հազիվ թե կարողանար օդ բարձրացնել պայթուցիկ, սակայն նրա վրա կարելի էր տեղադրել ոչ մեծ տեսախցիկ:
Նախնական տեղեկություններով՝ իշխանությունները բացառում են ահաբեկչության հնարավորությունը: Միջադեպի հետաքննումը հանձնարարվել է ժանդարմերիային: Ելիսեյան պալատը պաշտոնապես հաստատել է ԱԹՍ-ի հայտնաբերման փաստը: