Մերկելը պետք է բաց չթողնի Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը. HRW

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը Բեռլինում տեղի կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Դրա հետ կապված՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հանդիպման ժամանակ Մերկելը պետք է Ալիևից պահանջի ազատ արձակել կալանքի տակ գտնվող իրավապաշտպաններին ու Ադրբեջանի իշխանությունների մյուս քննադատներին:

Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ Մերկելն ու Ալիևը քննարկելու են երկկողմ հարաբերությունները, էներգետիկ և այլ խնդիրներ, ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում համագործակցության հարցը:

HRW-ի եվրոպական ու ասիական հարցերով տնօրեն Հյու Վիլյամսոնը հայտարարել է, որ Մերկելը պետք է բաց չթողնի այդ հնարավորությունը և հրապարակավ Ալիևին կոչ անի դադարեցնել քաղաքացիական հասարակությանը ճնշելը: Ալիևը Բեռլին է մեկնելու աշխատանքային այցով: Իլհամ Ալիևը վերջին անգամ Գերմանիա է մեկնել և Մերկելի հետ հանդիպել է 2010 թվականի փետրվարի 4-ին:

Տեսանյութեր

Լրահոս