Բաժիններ՝

Օբաման չի պլանավորում մայիսին ժամանել Մոսկվա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պլանավորում մայիսին ժամանել Մոսկվա, ուր նշելու են Հայրենական Մեծ պատերազմում տարածած հաղթանակի 70-ամյակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը.

«Ես որևէ բան չեմ լսել: Որքանով տեղյակ եմ, որևէ պլան չկա»: Երբ դեսպանին հարցրել են, թե արդյոք տեխնիկական պատրաստություններ տարվո՞ւմ են հնարավոր այցի կապակցությամբ՝ դիվանագետը պատասխանել է. «Որքանով ես գիտեմ, այդ կապակցությամբ չկա որևէ պլան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս