Ուկրաինայի համար արված գազային զեղչը կգործի մինչև ապրիլի 1-ը. Միլլեր
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինային ռուսական գազի մատակարարման «ձմեռային փաթեթի» պայմաններն իրենց ուժը կկորցնեն ապրիլի 1-ից.
«Կառավարության հրամանի համաձայն՝ Ռուսաստանի տրամադրած զեղչը կճանաչվի ուժը կորցրած, և ապրիլի 1-ից Ուկրաինային գազի մատակարարումներն իրականացվելու են պայմանագրին խիստ համաձայն: Գազային պայմանագրերով Ուկրաինայի ընդհանուր պարտքը կազմում է 2.44 միլիարդ դոլար:
Այսօր «Գազպրոմը» նամակ է հղել «Ուկրաինայի Նավթոգազին», որում նշել է, որ չվճարված է մնում 2 միլիարդ ու 196 միլիոն դոլար, ինչպես նաև 2009 թվականի հունվարի 21-ին ստորագրված պայմանագրով իրականացված մատակարարումների համար վճարումներն ուշացնելու գումարը»: