Թրամփն ի դեմս Ռուսաստանի խնդիր է տեսնում. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ի դեմս Ռուսաստանի խնդիր է տեսնում: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշատական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ ապրիլի 5-ի երեկոյան Նյու Յորքում ելույթ ունենալով «Կանայք արդի աշխարհում» (Women in the World) ամենամյա համաժողովում:
«Ես զրույցներ եմ ունեցել նախագահի հետ, որոնց ժամանակ նա ասում էր, որ ի դեմս Ռուսաստանի խնդիր է տեսնում»,-ասել է դիվանագետը:
«Ես Ռուսաստանին ավելի շատ եմ քննադատել, քան կարող եմ հաշվել, եւ եթե նրանք իրենց ճիշտ չպահեն, մենք մատնացույց կանենք նրաց սխալները»,-նշել է Հեյլին:
«Այն, ինչ նրանք արեցին Ղրիմի եւ Ուկրաինայի հետ, եւ այն, թե նրանք ինչպես պաշտպանության տակ առան (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադին, մենք թույլ չենք տա, որ դա մարսեն»,-հավելել է նա, հաղորդել էՏԱՍՍ-ը: