
ԱՄՆ պետքարտուղարն աշխատանքային այցով մեկելու է Մոսկվա

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ապրիլի 11-12-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Սա կլինի նրա առաջին այցը ՌԴ որպես Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական գերատեսության ղեկավար:
Թիլերսոնը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ենթադրվում է, որ նրանք կքննարկեն միջազգային անվտանգության ակտուալ հարցերը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, սիրիական, պաղեստինա-իսրայելական, եմենական, լիբիական, աֆղանական և այլ հակամարտությունները, ինչպես նաև կորեական թերակղզում իրավիճակը:
«Չի շրջանցվի Ուկրաինայում ստեղված իրավճակը՝ պաշտոնական Կիևի կողմից մինսկյան պարտավորությունների կատարման համատեքստում»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: