
Թրամփը գտնում է, որ Օբամայի օրոք ընդունված օրենքների փոփոխությամբ ամերիկացիները կտնտեսեն 10 մլրդ դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հաշվարկել է, որ նախորդ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում ընդունված մի շարք օրենքների փոփոխությունները ամերիկացի հարկատուներին թույլ կտա տնտեսել 10 միլիարդ դոլար: Ինչպես փոխանցում է «Ռիանովոստի»-ն, այդ մասին բրիֆինգում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
«Ստորագրվել է 11 հրամանագիր, ևս երկուսը սպասում են ստորագրման: Ամերիկացի հարկատուներին թույլ է տրվել տնտեսել 10 միլիարդ դոլար»,- ասել է նա՝ ավելացնելով, որ մոտ ժամանակներս պետք է սպասել Օբամայի ընդունած օրենքների փոփոխությունների նոր գործընթաց, քանի որ հնարավորությունների պատուհանը փակվում է ապրիլի վերջին՝ Կոնգրեսի առաջիկա արձակուրդով:
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Օբամայի ժամանակ ընդունվել է շուրջ 600 օրենք, որոնք հարկատուներին արժեցել են 7 միլիարդ դոլար: