«Բամբիռ» խումբը համերգ կտա Թուրքիայում

Թուրքիայի Բուրսա և Հայաստանի Գյումրի  քաղաքների միջև մի շարք մշակութային միջոցառումներ կիրականացվեն: Թուրքական «T24» լրատվական կայքը տեղեկացնում է, որ այդ միջոցառումները կիրականացվեն «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին օժանդակող ծրագրի»՝ «Քաղաքների հանդիպում» նախագծի շրջանակներում:

Նախագիծը կյանքի կոչող «Anadolu Kültür» կազմակերպության նպատակն է մշակութային միջոցառումների միջոցով  երկու քաղաքապետարանների, մշակութային և հասարակական կազմակերպություների միջև երկխոսություն և համագործակցութուն զարգացնել:

Նախագծի առաջին միջոցառումը Գյումրիում գործող «Human Planet» նախաձեռնության և «Jag-Bambir» խմբի «Կապույտ երկրագունդ» խորագրով համատեղ ցուցահանդեսը և համերգն է, որը կանցկացվի Բուրսայում և Ստամբուլում:

Ցուցահանդեսին մասնակցելու են արվեստագետներ Արմեն Տեր-Թադևոսյանը, Գևորգ Սարգսյանը, Հայկ Ադամյանը, Վազգեն Պահլավունի Թադևոսյանը, Վահան Թոփչյանը, Հրաչ Վարդանյանը, Կարեն Բարսեղյանը, Աղավնի Ղազարյանը, Գագիկ Ղազարեն, Էդ Թադևոսյանը, Լևոն Ֆլջյանը, Գոհար Մարտիրոսյանը:

Բուրսայում ցուցահանդեսը կգործի ապրիլի 11-ից մինչև 30-ը, իսկ Բամբիռ խմբի համերգը նախատեսվում է մայիսի 3-ին: Ստամբուլ ցուցահանդեսը կբացվի մայիսի 4-ին և բաց կլինի մինչև մայիսի 18-ը, Բամբիռը համերգ կտա մայիսի 4-ին:

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս