Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ պետք է Լյովա Երանոսյանը պաշտոնանկ արվեր: Նա հիշեցրեց, որ Սուրեն Սարգսյանն ասել է, որ իրեն ծեծել են «սպեցնազի» հագուստով մարդիկ, ինչը նույնպես խոսում է, որ Երանոսյանը կապ ունի դրա հետ, բայց նրա նկատմամբ քր. գործ չի հարուցվել:
Այսօր ՀՅԴ հրավիրած ԱԺ արտահերթ նիստում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, թե իրենց մշակած հայտարարությունը բացառիկ նշանակություն ունի՝ մինչ այս ԱԺ-ն ընդամենը 4 հայտարարություն է ընդունել: Նա նշեց, որ ՀՀԿ-ն և 4 ուժերն առանձին-առանձին հայտարարություն մշակեցին, ՀՅԴ-ն փորձեց միասնական հայտարարություն նախաձեռնել, ցավոք, դա չեղավ. «Եթե դա երեկ կայանար, այս հայտարարությունն ավելին կլիներ, քան ունենք»: Ըստ նրա՝ ՀՅԴ մշակած տեքստը շատ չնչին աղերս ունի ՀՀԿ-ի տեքստի հետ:
«Ես ազատամարտիկ եմ, 1989 թվականին մասնակցել եմ պատերազմի, իմ հրամանատարը եղել է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանում էի, երբ ինտերնետով տեսա Արամ Մանուկյանին, լսեցի իր հայհոյանքները իմ նախագահի հասցեին, ինչի դա քի՞չ բան է մի հատ հայրենասիրական ապտակ հասցնելու համար: Եկա Հայաստան, ու պահը ստացվեց: Եթե պետք լինի նստել, ես կնստեմ, սա թասիբի հարց էր»:
«Այն փաստը, որ հայտարարության համահեղինակն է ՀՀԿ-ն, թույլ տվեք, այդ փաստով իսկ կասկած հայտնել այդ հայտարարության անկեղծությանը»,- վերջին օրերին ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ ՀՅԴ-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Քիչ առաջ Ազգային ժողովում սկսվեց ՀՅԴ նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, որի օրակարգում է հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ բռնությունների դատապարտման հարցը: Ներկա է 80 պատգամավոր, այդ թվում՝ ոչ իշխանական ուժերի պատգամավորները, ՀՀԿ-ական գեներալները և բոլոր այն պատգամավորները, որոնք նիստերից հիմնականում բացակայում են:
Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանի բացման պայմանականության մասին խոսելով Դավութողլուի խորհրդականը պարզապես վերաբանաձեւել է Անկարայի նախապայմանային քաղաքականությունը: Բեկումնային այլ հայտարարություն ակնկալելը քաղաքականորեն կարող է մեկնաբանվել պարզամտությամբ:
Ադրբեջանի խորհրդարանն այսօր ընդունել է «ԶԼՄ-ների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ մտցնելը:
ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին hրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Դա կլինի Թուրքիայի արտգործնախարարի կարգավիճակով Մևլյութ Չավուշօղլուի առաջին այցն Իրան:
Առաջին հայացքից կարծես թե ոչ մի արտառոց բան չկա. ոչ իշխանական ուժերը փորձեցին անցկացնել իրենց որոշման նախագիծը, բայց քանի որ ՀՀԿ-ն դեմ էր դրան, նրանք էլ բոյկոտեցին այդ նստաշրջանը՝ ընդգծելով իրենց ընդդիմադիր կեցվածքը: Բայց կա մի յուրահատուկ դրվագ, որի վրա արժե ուշադրություն դարձնել. դա կառավարության կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգն է:
Դա արվում է տեղաբնակների շրջանում խուճապ առաջացնելու համար:
Երեք շաբաթ առաջ տեղի ունեցավ խորհրդարանական եռյակի վերջին նիստը, որի ավարտից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք որոշել են եռյակի կողմից ԱԺ ներկայացնել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ: Դրանից հետո ոչ միայն եռյակի նիստ տեղի չի ունեցել, այլ նաև եռյակն իր կայացրած որոշումը չի կատարել: Եռյակի փոխարեն, արդեն երկու օր է՝ համատեղ նիստեր է գումարում խորհրդարանական քառյակը, որի կազմի մեջ եռյակից` ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից, «Ժառանգությունից» բացի, մտնում է նաև ՕԵԿ-ը:
Դա հնարավորություն կտա առնվազն 30 տոկոսով կրճատել իշխանական մարմինների վրա ծախսվող միջոցները:
Այսօր ժամը 18:30-ին ՀՅԴ նախաձեռնությամբ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ՝ բռնությունները դատապարտող համատեղ հայտարարություն ընդունելու նպատակով: ՀՅԴ-ին աջակցում է ՀՀԿ-ն և արդեն անհրաժեշտ 44-ի փոխարեն հավաքվել է 49 ստորագրություն:
Ամենայն հավանականությամբ, արկտիկյան մյուս երկրները կվիճարկեն Դանիայի տվյալ քայլը:
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ու Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եզիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին վերջին միջադեպերի, դրամի արժեզրկման և Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին:
Գյուլենի կողմնակիցներին ձերբակալելը քաղաքական հարց չէ:
Այս մասին են վկայում Մոսկովյան բորսայի առուծախի տվյալները:
Վտանգը նաև նրանումն է, որ պատերազմը մոտենում է ռուսական սահմաններին:
Երկրում տեղի ունեցող բռնությունները և լարված իրավիճակը հիմք են իշխանափոխության համար: Սակայն, ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ինքը չէր ցանկանա առաջնորդվել «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով:
Մերկելը Բեռլինում հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ:
Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ ՀՅԴ հայտարարության նախագիծը եղել է խիստ «իշխանամետ», դրանում որևէ խոսք չի եղել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին, չի եղել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին պաշտանանկ անելու և պատասխանատվության ենթարկելու պահանջ, ինչը կա քառյակի կողմից հրապարակված հայտարարության մեջ: Դա ըստ էության ՀՀԿ-ի կողմից միակողմանիորեն ընդունված հայտարարության կրկօրինակն է եղել:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ բեսպրեդելի մասին հայտարարություն են անում, թե այս ամենը ձեռնտու չէ իշխանությանը և ուզում են երրորդ, չորրորդ հետքեր փնտրել: Սակայն, ըստ նրա, ոչ ոք չէր խանգարում քաղաքական մեծամասնությանը մասնակցել և ոչ թե տապալել նիստը:
Այդ վիրուսը սոցցանցում նկատվել է նաև ավելի վաղ, սակայն այն լայն տարածում է ստացել այսօր:
Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունն ի գիտություն է ընդունել հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչներին բռնության ենթարկելու փաստերը, սակայն Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան առայժմ խուսափում է այդ միջադեպերի կապակցությամբ որևէ գնահատական տալուց:
Այդ պաշտոնը թափուր է մնացել ընթացիկ տարվա օգոստոսից, երբ հրաժարական տվեց Անդրեյ Պարուբին:
«Ուզում եմ ընդգծել, որ Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել բանակցությունները` Հայաստան-ԵՄ համագործակցության նոր իրավական բազա ձևավորելու նպատակով, հաշվի առնելով և հարգելով սեպտեմբերի 3-ից հետ Հայաստանի ստանձնած նոր հանձնառությունները»,- հայտարարեց Տրայան Հրիսթեան:
Բժիշկները հայտնում են ավելի քան 100 վիրավորի մասին:
Վերջին օրերին Հայաստանում տեղ գտած բռնությունների դեպքերի հետ կապված Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու և համատեղ հայտարարություն անելու հնարավորություն դեռ կա: Այս մասին այսօր ոչ իշխանական ուժերի խմբակցությունների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Մահչուփյանի խոսքերով` Թուրքիայում ավտորիտարիզմի հարցն ունի 100 տարվա պատմություն, և որ դրան անկարելի է վերջ դնել մեկ օրում: