![](/banners/BeFunky-design.jpg)
Եմենի արտգործնախարարը Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքին կոչ է արել զորքեր մտցնել երկիր
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/pic_48acca49b93284effcdb03e6a6248f21.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենի արտգործնախարար Ռիյադ Յասինը Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքի երկրներին խնդրել է զորքեր մտցնել իր երկիր:
Յասինը լրագրողներին հայտնել է, որ դաշնակիցներին կոչ է արել հնարավորինս արագ անել դա՝ փրկելու համար պետության ենթակառուցվածքները և օգնություն ցուցաբերելու համար Եմենի քաղաքացիներին, որոնք փակված են մնում պաշարված քաղաքներում:
Դաշինքի արձագանքը դեռ հայտնի չէ: Ներկա դրությամբ նա ավիահարվածներ է հասցնում Եմենի շիա ապստամբների դիրքերին, որոնց վերահսկողության տակ է գտնվում Եմենի տարածքի մեծ մասը: