Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 43 տոկոսով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի արդյունքներով Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 43 տոկոսով, ինչը բացատրվում է Մոսկվայի արտաքին կոշտ քաղաքականությամբ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը. «Նախորդ տարի Ռուսաստանի հետ առևտրային շրջանառությունը նվազել է 43 տոկոսով: Դա լուրջ անկում է:

Որևէ երկրի պարագայում չի գրանցվել նման լուրջ անկում: Դրա համար կան մի շարք պատճառներ. նրանց կողմից ագրեսիան, նրանց արտաքին կոշտ քաղաքականությունը և ոչ միայն Ուկրաինայի նկատմամբ, ինչպես նաև ռուսական տնտեսության ծավալի նվազեցումը որպես այդպիսին:

Մեկ բարել նավթի համար 60 դոլարի անկումը, ռուսական տնտեսության համար տարեկան նշանակում է 200 միլիարդ դոլար: Այսինքն, ռուսական տնտեսությունն այլևս այնպես մեծ չէ, ինչպես որ մինչ այդ էր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031