«Իմ կարծիքը բացարձակ համընկնում է Շանթ Հարությունյանի կարծիքին». Անուշ Սեդրակյան

«Մենք ԱԺ-ում հայտարարությունների մակարդակով այդ հարցին անդրադարձանք, որ միգուցե շատ ուժերի համար իշխանափոխությունը կարևոր է, դրա մեջ վատ բան չկա, բայց իշխանափոխությունը բերել-կապել Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին, մի տեսակ անբարոյականության նման է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ կարելի է 2 ամիս համբերել, և հետո՝ «եթե կարողանում ես իշխանափոխություն անել, արա»: Ըստ նրա՝ «սեփական անձերի վրա ուշադրություն գրավելու այլ ձև չգտնելը մի տեսակ տգեղ է»:  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ նշեց, որ իր համար այս պատմության մեջ էական է ոչ այնքան այդ կարգախոսների ճշմարտացիությունը քննարկելը, այլ այն, թե ինչ դեպքեր  կատարվում են Ժ. Սէֆիլյանի համախոհների հետ, համարժեք, իրավական  պատասխան չեն ստանում. «Եթե ադեկվատ, իրավական, համաչափ պատասխան տրվեր այդ գործողություններին, ապա այդ պարագայում ուղղակի կարելի է քննարկել, թե որքանո՞վ են ճիշտ և որքանո՞վ՝ սխալ այդ գործողությունները»: Ա. Սեդրակյանն այդ շարժման հետ կապված իր կարծիքն իմանալու համար՝ հորդորեց կարդալ Շանթ Հարությունյանի նամակը՝ ուղղված Ժիրայր Սէֆիլյանին. «Իմ կարծիքը բացարձակ համընկնում է Շանթ Հարությունյանի կարծիքին, ես կարծում եմ, որ իշխանափոխությունն իրոք անհրաժեշտություն է Հայաստանի համար,  բայց նաև կարծում եմ՝ չի կարելի այդ 2 թվերը բռնել ու դնել իրար վրա՝ մի պարզ պատճառով, որ դրանք տարբեր հարթություններ են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս