Ինչ է ստանում Հայաստանը ԵՄ-ի հետ «սիրախաղերի» միջոցով

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե նախկինում իշխանություններն անընդհատ ասում էին, թե ՀՀ-ն մտնում է ԵՏՄ, որովհետև մեծ շուկա է այն ՀՀ-ի համար, այնինչ այդ շուկան այդպես էլ չի բացվում, և արտահանողներն այսօր մեծ խնդիրների առջև են կանգնել, հիմա ի՞նչ հաղթաթուղթ ունի իշխանությունը՝ արդարացնելու համար իր այդ քայլը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ասաց. «Մենք մի օրով չենք մտել ԵՏՄ: Այն, որ սա մեզ համար տնտեսապես շահավետ միություն է, ակնհայտ է, որովհետև իսկապես շուկան մեծ է, կարող են օգտվել մեր արտահանողները»:

Նա համաձայնեց դիտարկմանը, թե այս պահին ՀՀ արտահանողները չեն օգտվում ՌԴ շուկայից, բայց, ըստ Լ. Մարտիրոսյանի՝ դա պայմանավորված է միայն ռուբլու կուրսով, այլ խնդիր, ըստ պատգամավորի՝ չկա:

Խոսելով ԵՄ-ի հետ Հայաստանի «սիրախաղերի» մասին, Լ. Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, թե ՀՀ-ն անկախ երկիր է, և պետք է բոլորի հետ համագործակցել. «Ինքս եվրոպական արժեքների կրող անձնավորություն եմ և միայն ուրախ եմ, որ մենք հնարավորինս խորը համագործակցության անցնենք Եվրամիության հետ: Ինչ վերաբերում է սիրախաղերին, սա սիրախաղ չէ, մենք միայն մեր շահերից բխող քայլեր և քաղաքականություն պետք է վարենք, որը և անում ենք»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով էլ՝ Հայաստանը սիրախաղ է վարում, որովհետև ուրիշ տարբերակ չունի. «Երբ դու սիրախաղ ես վարում, դու ուրիշ տարբերակ չունես, որովհետև մոտակա 30 տարվա ընթացքում որևէ տնտեսական, ֆինանսական ակնկալիք Հայաստանը Ռուսաստանից չի կարող ունենալ: Այս առումով փորձում են բթացնել Եվրոպայի զգոնությունը և Եվրոպայից ստանալ հավելյալ վարկեր: Բայց քանի որ Եվրոպան և Միացյալ նահագահներն արդեն հստակ դիրք են բռնել՝ առ այն, որ իրենք չեն պատրաստվում ֆինանսավորել նույն շրջապտույտը, հայտարարեցին, որ իրենք չեն պատրաստվում սնել կոռումպացված ռեժիմները, այստեղ էլ ակնկալիքները մի քիչ ավելի թույլ են»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս