Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, թե ով կլինի երկրի հաջորդ նախագահը. Աթամբաև
365info.kz-ի փոխանցմամբ՝ Ղրղզստանի գործող ղեկավար Ալմազբեկ Աթամբաևը կարծում է, որ հանրապետության հաջորդ ընտրություններում սկզբունքորեն կարևոր է, թե ով կընտրվի նոր նախագահ.
«Այս տարի կարևոր է անցկացնել խորհրդարանական անկեղծ ընտրություններ, որովհետև 2.5 տարի անց մենք ընտրելու ենք նոր նախագահ: Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, թե ով կլինի հաջորդ նախագահը:
Մենք պետք է այս տարի խորհրդարանական ընտրություններն անցկացնենք այնպես, որ 2.5 տարի անց մարդիկ առանց կասկածի գնան ընտրությունների»: Աթամբաևը հավելել է, որ Ղրղզստանը փոխըմբռնման մեջ է իր հարևանների հետ: