Բաժիններ՝

Սիրիային սպառնում է մասշտաբային հումանիտար աղետ. ՄԱԿ

Deutsche Welle‎-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գնահատականներով՝ Սիրիան ունի 7.7 միլիարդ եվրոյի հումանիտար օգնության կարիք, հակառակ դեպքում երկրին սպառնում է մասշտաբային հումանիտար աղետ: ՄԱԿ-ը դիմել է դոնոր-կազմակերպություններին՝ կոչ անելով Սիրիային հատկացնել 7.7 միլիարդ եվրոյի հումանիտար օգնություն:

Այս մասին Քուվեյթի ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերով հատուկ ներկայացուցիչ Աբդալլահ ալ-Մաատուկը, որի մասնակիցները խոստացել են Սիրիային հատկացնել ավելի քան 442 միլիարդ եվրո:

Նախորդ երկու դոնոր-կոնֆերանսներում, որոնք անցկացվել են 2013 և 2014 թվականներին, Սիրիայի հումանիտար կարիքների համար որոշվել է հատկացնել համապատասխանաբար 1.5 միլիարդ ու 2.4 միլիարդ եվրո: ՄԱԿ-ն ընդգծում է, որ այդ խոստումները կատարվել են մասնակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031