Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կազմից հանվել է Աֆղանստանի պատերազմը սկսած ռազմանավը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Peleliu ունիվերսալ դեսանտանավը, որը Tarava դասի վերջին և հինգերորդ նավն է, 34-ամա ծառայությունից հետո հանվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմից: Այս մասին նշված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարության կայքում:

Ծառայության ընթացքում Peleliu-ն անցել է ավելի քան 1 միլիոն ծովային մղոն: 2001 թվականին նա դարձել է Աֆղանստանում մեկնարկած ռազմական գործողության ապահովման մեջ ներգրավված առաջին նավ: Ուղղաթիռակիրը կառուցվել է Միսսիսիպի նահանգում գտնվող Պասկագուլե նավաշինարանում:

Peleliu-ն իր կարիերայի ընթացքում 17 անգամ դուրս է եկել մարտական ծառայության՝ հաղթահարելով ավելի քան մեկ միլիոն մղոն ճանապարհ: 34 տարում նավի անձնակազմ է դարձել գրեթե 58.000 մարդ, իսկ նրա տախտակամածից կատարվել է ավելի քան 178.000 չվերթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031