Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ. Սթոլթենբերգ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ԵՄ-ին կոչ է արել օգնել Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին՝ ձերբազատվելու համար Ռուսաստանի գործադրած ճնշումից, ինչպես նաև համատեղ հակազդելու համար հիբրիդային պատերազմի սպառնալիքներին.

«Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը ՆԱՏՕ-ի գործընկերներն են: Նրանք բոլորն էլ ընտրել են դեպի Եվրոպա շարժվելու ուղին՝ կիսելով մեր արժեքները: Մենք պետք է աշխատենք նրանց հետ: Նրանք գտնվում են Ռուսաստանի ճնշման ներքո: Մենք պետք է աջակցենք նրանց ու ուժեղացնենք Ռուսաստանի կողմից ահաբեկմանը հակազդելու նրանց հնարավորությունները»:

Սթոլթենբերգն ընդգծել է, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ուղղություններից մեկը պետք է դառնա հիբրիդային պատերազմի սպառնալիքների դեմ համատեղ պայքարելը:

Տեսանյութեր

Լրահոս