Բաժիններ՝

Փհենյանը խոստացել է մարդու իրավունքների հարցերով գրասենյակի համար պատժել Սեուլին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Փհենյանը սպառնացել է դաժանորեն պատժել Սեուլին, եթե Հարավային Կորեայում բացվի ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գրասենյակ: Համապատասխան հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Հայտարարությունում նշված է, որ «դա ազգի դեմ նողկալի հանցանք է, որը կարող էր իրականացնել միայն զզվելի դավաճանների խումբը, որոնք զբաղված են հայրենակիցների դեմ պայքար մղելով»:

Հայտարարությունում գրասենյակի բացումը որակված է որպես «հրեշավոր սադրանք ու բաց մարտահրավեր ԿԺԴՀ-ի արժանապատվությանն ու սոցիալական համակարգին»:

Հայտարարությունում նշված է, որ «Հարավային Կորեայում, ուր իշխում է խամաճիկային ռեժիմը և որը հանդիսանում է ԱՄՆ-ի գաղութ, մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը շատ ավելի վատն է, քան՝ Հյուսիսային Կորեայում»:

Եթե ամեն դեպքում Հարավային Կորեայի տարածքում բացվի ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գրասենյակ, ապա Փհենյանը խոստացել է, որ այդ հիմնարկն անհապաղ կդառնա դաժան պատժի առաջնահերթ թիրախ:

ՄԱԿ ԳԱ-ն ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների մասին բանաձևն ընդունել է 2014 թվականի դեկտեմբերին: Դրանում նշված է, որ ԿԺԴՀ-ում կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները, ինչը լայն տարածում է գտել երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս