Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը կարող է հանգեցնել նավթի կտրուկ գնանկմանը. The Telegraph
The Telegraph-ի փոխանցմամբ՝ իրանական հում նավթի արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են փլուզել նավթի գները՝ մեկ բարելի համար մինչև 20 դոլարի: Իրանը, որն ունի նավթի համաշխարհային ապացուցված պաշարների 9 տոկոսը, ներկայումս օրական արդյունահանում է մոտ 2.7 միլիոն բարել նավթ:
Օրական արտահանվում է 1 միլիոն բարել՝ համապատասխան արևմտյան պատժամիջոցների պայմանների: Բայց եթե վերացվեն պատժամիջոցները, ապա Իրանը կարող է զգալիորեն ավելացնել նավթի արդյունահանման ու արտահանման ծավալները, ինչն էլ կարող է հանգեցնել հետագա գնանկման:
Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Զանգենեհը հայտարարել է, որ Իրանը կարող է պատժամիջոցների վերացումից հետո մի քանի ամսվա ընթացքում հեշտությամբ օրական մեկ միլիոն բարելով ավելացնել նավթի արդյունահանման ծավալը:
Բացի այդ, հաշվարկները ցույց են տվել, որ Իրանն ունի զգալի քանակությամբ պահեստավորած նավթ, որն անմիջապես կարող է ուղղվել համաշխարհային շուկաներ: